Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճի և փոխհրաձգությունների, այս մասին առաքելությունը հայտարարել է X-ի (նախկին Twitter) իր էջում։
Սեպտեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհերի և վիրավորների հանգեցրած ռազմական բախումներից ի վեր սա Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական խմբի առաջին հրապարակային արձագանքն է արյունալի իրադարձություններին։
Առաքելությունը նաև տեղեկացրել է, որ իրավիճակի մասին զեկուցել է Բրյուսելին։
«Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին Եվրամիությանը զեկուցելու նպատակով», - ասված է գրառման մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի մասին