Քելբաջարում ադրբեջանցի զինվոր է «ինքնասպան եղել»

Քելբաջարում ադրբեջանցի զինվոր է մահացել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի զինվորական դատախազության վարկածով՝ զինծառայող Թաղիև Ռամալ Իսրաֆիլ օղլուն ինքնասպան է եղել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ադրբեջանական անկախ աղբյուրների հաշվարկներով՝ այս տարվա ընթացքում երկրի զինված ուժերի մոտ հինգ տասնյակ զինվորական է սպանվել՝ մեծ մասը՝ ոչ մարտական պայմաններում։