Իրաքում, Լեհաստանում և Շվեդիայում Հայաստանը նոր դեսպաններ ունի

Նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը դեսպաններ նշանակելու և ազատելու մասին հրամանագրեր է ստորագրել։

Ըստ այդմ՝ Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Լեհաստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վարշավա)։ Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել այդ պաշտոնից:

Աննա Աղաջանյանն էլ նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ հետ կանչվելով Բելգիայում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից։