Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս ամիս նախատեսում է Ռուսաստան մեկնել ու հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն Հյուսիսային Կորեայից Մոսկվային զենք մատակարարելու հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ պատերազին աջակցելու համար։
Հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ, հեղինակավոր The New York Times-ի աղբյուրները հայտնել են, թե ամենայն հավանականությամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կժամանի զրահապատ գնացքով։
Պաշտոնական տեղեկություն այս կապակցությամբ առայժմ չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բլինքեն. «Շոյգուի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին»ՌԴ ՊՆ նախարարը, Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան, Փհենյանում Կիմ Չեն Ընի հետ ներկա են գտնվել ռազմական շքերթին