Ադրբեջանցիները ԿԽՄԿ-ին չեն թույլատրում բանտում տեսակցել ընդդիմադիր Իբադօղլուին

Ադրբեջանցի իրավապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս բանտում տեսակցել ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, «Թուրան» գործակալությանը հայտնել է նրա եղբայրը՝ Գալիբ Բայրամովը։

Գուբադ Իբադօղլուն հուլիսի 24-ին մոտ չորս ամսվա նախնական կալանքի է ենթարկվել կեղծ փողերի շրջանառության մեղադրանքով։ Հայտնի տնտեսագետը, որը մինչև ձերբակալությունը Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքներն էր ուսումնասիրում, հերքում է իրեն վերագրվող հանցանքները։

«Մենք դիմել ենք ԿԽՄԿ՝ Գուբադին այցելելու խնդրանքով, նրանք երեք անգամ գնացել են քննչական մեկուսարան, սակայն տարբեր պատրվակներով նրանց թույլ չեն տվել», - պատմել է Բայրամովը։

Վերջինիս խոսքով՝ Իբադօղլուի առողջական վիճակը ծանր է, միջազգային կառույցին են դիմել՝ նրա վիճակը գնահատելու համար։