Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանեց Սոչի, տեղ հասնելուն պես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան հանգստանալու է հրավիրել։
Էրդողանին Կրեմլի ղեկավարն ընդունել է Սոչիի «Ռուս» առողջարանի «Իմպերիալ» մասնաշենքի շքամուտքի մոտ․ այդ շենքում են նախատեսված երկու առաջնորդների բանակցությունները։
«Ինչպե՞ս էր թռիչքը, լա՞վ», - հետաքրքրվել է Պուտինը՝ սեղմելով հյուրի ձեռքը։
«Ժամ 15 րոպե ընդամենը», - պատասխանել է Էրդողանը։
«Դե, կարող եք գալ մեզ մոտ հանգստանալու»,- ժպիտը դեմքին ասել է Պուտինը։
Ի պատասխան թուրք առաջնորդը նշել է, որ Սոչին շատ գեղեցիկ է։
«Ճիշտ է, կանաչը շատ է»,- իր հերթին հաստատել է Պուտինը։
«Սևծովյան հանգստավայր»,- համաձայնել է Թուրքիայի նախագահը։
Պուտին-Էրդողան բանակցությունների գլխավոր թեման հացահատիկի գործարքն է, որից Ռուսաստանը դուրս եկավ հուլիսի 17-ին, Մոսկվան չերկարացրեց Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը, որի հիման վրա ուկրաինական նավահանգիստներից մեկ տարվա ընթացքում հացահատիկ էր արտահանվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը