Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վազքի ժամանակ վնասվածք ստանալուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել, որում աչքը վիրակապով ծածկված է, դեմքի վերքերը դեռ տեսանելի են «Անհամբեր սպասում եմ մեմերին»,- X-ի (նախկինում՝ Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայի առաջնորդը՝ նշելով, որ լուսանկարում պատկերն ավելի վատ է, քան իրականում կա։
Անցած օրերին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կանցլեր Շոլցը սպորտով զբաղվելու ժամանակ սայթաքել ու վնասվածքներ է ստացել։
Միջադեպի հետևանքով չեղարկվել է նրա այցը Հերինգեն։