Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է Կուրչատով քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Այդ քաղաքում է գտնվում Կուրսկի ատոմակայանը։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է գրանցվել Կուրչատով քաղաքի ոչ բնակելի շենքում։ Այն մաքրվել է հրշեջ-փրկարարների ուժերով։ Տուժածներ չկան»,- գրել է Ստարովոյտը X-ի իր ալիքում։
Կուրչատովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Երկու օր առաջ ևս քաղաքը հարձակման էր ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը, ըստ տեղի իշխանությունների, մխրճվել էր ոչ բնակելի շենքի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պսկովի օդանավակայանի վրա դրոններով հարձակումը ուկրաինական ուժերն իրականացրել են ՌԴ տարածքից. Բուդանով