Սեպտեմբերի 3- ին՝ ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։