Ինժեներական աշխատանքների ժամանակ պայթյունից երկու զինծառայող է մահացել. ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Շաբաթ օրը ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ՝ ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է հաղորդագրությունում։