Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Երեկ առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր Սոթքի և Նորաբակի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասի, կեսօրից հետո լարվածությունը նվազեց: Հայկական կողմը հաղորդել է 3 զոհի և 2 վիրավորի մասին, Ադրբեջանն էլ՝ 3 վիրավորի: