Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Իրան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Իրան։ Այս մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ՝ նշելով, որ այցը կազմակերպվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հրավերով։

«Այցի ընթացքում նախարար Ֆիդանը բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի Թեհրանում։ Դրանց ընթացքում նա քննարկելու է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև անդրադառնալու է տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումներին», - նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։