Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը

Արցախի հեռացող նախագահ Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Հարությունյանը այդ մասին խոսել է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին է ներկայացրել գործադիրի անդամներին։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար»,- ասվում է Արցախի նախագահականի հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի նախագահը հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺԳուրգեն Ներսիսյանն ազատվել, Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի պետնախարար