Այսօր Արցախից11 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի։
Նախարարությունը նշում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում իրավիճակը անելանելի է. հիվանդների դեղերը գրեթե վերջացել են, ՀՀ տեղափոխվելն էլ խնդիր է