Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, երեկ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Երկրորդ հաղորդագրությամբ գերատեսչությունը տեղեկացնում է, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:
Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերի կրակոցների հետևանքով ադրբեջանական բանակի երեք զինծառայող է վիրավորվել։ Ըստ «Ազերթաջ»-ի, ռազմական գերատեսչությունից փոխանցել են, թե ներկայումս նշված ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծությունը շարունակվում է, «պատասխան միջոցներ են ձեռնարկվում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԶՈւ-ն կրակ չեն բացել ադրբեջանական կողմի ուղղությամբ. ՊՆ