Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հայտարարությամբ են հանդես եկել հաջակցություն Արցախի հայերի, որում կոչ են անում նախագահ Էմանյուել Մակրոնին սեղմ ժամկետներում հանդես գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։
Հայտարարությունը, որը հրապարակել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում, շարունակությունն է հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու նպատակով Իդալգոյի գլխավորած պատվիրակության՝ օգոստոսի 29-31-ը Հայաստան և Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության:
«Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ, պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման, այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները», - ասված է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի հումանիտար օգնությունը հասավ Հակարիի կամրջի մոտ. Բաքուն նրանց առջև էլ չբացեց միջանցքը
Մանրամասները տե՛ս այստեղ