Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին։
Հանդիպումից հետո Ֆիդանն ասել է, թե Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, նշելով, որ «հաղթողներ չեն կարող լինել»։