Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ընդգրկված է ԵՄ արտգործնախարարների այսօրվա հանդիպման օրակարգում

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցը ընդգրկված է այսօր Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը՝ ժամանելով իսպանական Տոլեդո։ Նա նշել է, որ Ղարաբաղում իրավիճակը աղետալի է՝ չեն բավականացնում դեղորայքը, մթերքը, էլեկտրականությունը։

«Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին․ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»,- ասել է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, նաև հայտնելով, որ այդ հարցով վերջին մի քանի օրվա ընթացքում կարծիքներ են փոխանակել ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա հումանիտար օգնությունը։