Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Բաքուն «սադրանք» է որակում առանց իր հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ բեռներ ուղարկելու փորձը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել։
«Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման փխրուն գործընթացին», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել են արտգործնախարարությունում։
Լեռնային Ղարաբաղին Ֆրանսիայի ուղարկած մարդասիրական օգնությունը երեկ Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ, սակայն Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև էլ չբացեց Լաչինի միջանցքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի հումանիտար օգնությունը հասավ Հակարիի կամրջի մոտ. Բաքուն նրանց առջև էլ չբացեց միջանցքը