Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու նպատակով, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը, ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ «Նախարարները կքննարկեն նաև իրավիճակը տարածաշրջանում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում»։
Ֆիդանը Մոսկվա է ժամանում օգոստոսի 25-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից և հացահատիկային գործարքը քննարկելուց հետո։
Ըստ ռուսական և թուրքական մամուլի, սեպտեմբերի սկզբին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի այցը Սոչի, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցի ստույգ օրը դեռ հայտնի չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան հաստատում է՝ Էրդողանը մոտ ապագայում կմեկնի Սոչի