Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Սլովենիայում՝ Բլեդի համաժողովի շրջանակում Եվրախորհրդի մարու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ժամանակ:
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը:
Միրզոյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Լեռնային Ղարաբաղ մեկնելու պատրաստակամություն է հայտնում