Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո կարող է օգտագործվել նաև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։
Փարիզը դեռ չի հաղորդել Ալիև-Մակրոն հեռախոսազրույցի մասին:
Ըստ Ադրբեջանի հաղորդագրության՝ Ալիևը Ֆրանսիայի առաջնորդին դժգոհել է, որ հայկական կողմը հրաժարվել է ձեռքբերված նախնական պայմանավորվածությունից՝ Կարմիր խաչի միջնորդությամբ բեռնափոխադրումներ իրականացնել Աղդամի ճանապարհով: Բացի այդ, ըստ Ալիևի՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, սակայն հայերը մերժել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները Աղդամ տանող ճանապարհի մոտ ցույց են անցկացնում