Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները Աղդամ տանող ճանապարհի մոտ ցույց են անցկացնում

Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները այժմ դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց են անցկացնում, «Ազատության» հետ զրույցում ասաց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը` հավելելով՝ նրանց ասելիքը միակն է՝ ադրբեջանական կողմի Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։

«Մարդիկ դեռ հավաքվում են», - ասաց Շամիրյանը:

Այս առավոտյան ադրբեջանական կողմից 40 տոննա բեռ Աղդամ հասավ։ Ադրբեջանական Կարմիր Մահիկից հայտնում են՝ սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին՝ «պայմաններ ստեղծելու բեռների առաքման համար»: Բեռնատարներն այժմ կանգնած են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, այսօր ավելի վաղ մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել է, մասնավորապես, որ «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի ուղարկած 40 տոննա ալյուրը հասավ Աղդամ