Ադրբեջանական Կարմիր Մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը հայտարարել է, որ Աղդամում սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին՝ «պայմաններ ստեղծելու բեռների առաքման համար»:
«Ռուսական խաղաղապահ ուժերի սպային տեղեկություն է տրվել մեր մարդասիրական նպատակի մասին։ Նա իր հերթին այդ մասին զեկուցել է իր հրամանատարին», - լրագրողներին ասել է ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչը և հավելել, թե իրենց հայտնի չէ՝ երբ կլինի արձագանք:
Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարներն Աղդամ են հասել մի քանի ժամ առաջ: APA գործակալության փոխանցմամբ` Կարմիր Մահիկի ներկայացուցիչները ճանապարհին վրաններ են տեղադրում:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, այսօր ավելի վաղ մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել է, մասնավորապես, որ «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքվի ուղարկած 40 տոննա ալյուրը հասավ ԱղդամԱրայիկ Հարությունյանը պնդում է՝ մթերք ստանալու են միայն Լաչինով, Բաքուն ալյուր է ուղարկում Աղդամով Բաքվից Աղդամով ԼՂ ալյուր ուղարկելու հարցով «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»Բաքուն 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով