Բաքվի ուղարկած 40 տոննա ալյուրը հասավ Աղդամ

Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Աղդամ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

APA լրատվական գործակալությունը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում են թարմ ասֆալտապատ մայրուղու վրա կայանված երկու բեռնատարներն ու բազմաթիվ այլ ուղևորատար մեքենաներ, ինչպես նաև մի խումբ մարդիկ։

Բեռնափոխադրման փորձը կազմակերպած ադրբեջանական Կարմիր Մահիկի նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիշերը իր ելույթում պնել էր՝ մթերք ստանալու են միայն Լաչինի միջանցքով: Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ, մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել է, մասնավորապես, որ «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արայիկ Հարությունյանը պնդում է՝ մթերք ստանալու են միայն Լաչինով, Բաքուն ալյուր է ուղարկում Աղդամով Բաքվից Աղդամով ԼՂ ալյուր ուղարկելու հարցով «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»Բաքուն 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով