Պաշտպանության բանակը հերթական ապատեղակտվություն է համարում Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները երեկ՝ ժամը 19:20-ից 20։55-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Բաքուն, մասնավորապես, նշել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «հայկական անօրինական զինված կազմավորումները հրետանային զինատեսակներից գնդակոծել են Խոջալուի և Աղդամի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը, համապատասխան միջոցներ են ձեռնարկվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող 22-ամյա ուսանողի. Արցախի տեղեկատվական շտաբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար