Զախարովա․ «Մոտ ապագայում Մոսկվայում կկայանան Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների բանակցությունները»

Սերգեյ Լավրով, Հաքան Ֆիդան

«Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի բանակցությունները կկայանան Մոսկվայում՝ մոտ ապագայում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը նախորդեց Ֆիդանի այցը Կիև, որ կայացել էր օգոստոսի 25-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան-Պուտին հանդիպումը նախատեսվում է Սոչիում, հավանական օրը՝ սեպտեմբերի 4