Ալիևն ընդունել է թուրքական բանակի ԳՇ պետին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հետ։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական ասպարեզում», - հաղորդում է АPA գործակալությունը։

Նախօրեին Ալիևն իր նստավայրում հանդիպել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ-երի համագործակցությունը լավ մակարդակի վրա է. ԱլիևԲաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարը