Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ կես միլիոն հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջը ջնջվել է, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ որպես պատճառ նշելով ադրբեջանական կողմի տևական բողոքները։
«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել», - հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Ստեփանակերտն անընդունելի է համարում Ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում։