Հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Շավարշ Ակինյանը. ՊՆ

Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը, հայտնում են ռազմական գերատեսչությունից։

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, նշում է ՊՆ-ն։