Ուկրաինական կողմը հայտնում է խոցված ռուսական չորս հրթիռների մասին

Արխիվ

Օգոստոսի լույս 27-ի գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կենտրոնական և հյուսիսային շրջաններում ոչնչացրել են չորս X-101/X-55/X-555 թևավոր հրթիռներ, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Գիշերը խփված հրթիռների բեկորների անկման պատճառով Կիևի մարզում տուժել է երկու մարդ, տուժել է տասը առանձնատուն։ Այս մասին հայտարարել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն։

Նշվում է, որ հրթիռները արձակվել են հինգ ռազմավարական ինքնաթիռներից, որոնք այդ պահին գտնվել են Ռուսաստանի օդային տարածքում՝ Էնգելս քաղաքի մոտ (Սարատովի մարզ)։