Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը գտնվում է շատ լավ մակարդակի վրա։
Նրանք շեշտել են՝ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում», ասված է հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարը