Ալիևը կնոջ հետ այցելել է Աղավնո՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին

Արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Աղավնո՝ ծանոթանալու տեղում իրականացվող շինարարական աշխատանքներին և հանդիպելու բնակիչների հետ։

Ուղիղ մեկ տարի առաջ Բաքվի վերահսկողության տակ անցած այդ գյուղում նախօրեին, ըստ ադրբեջանական աղբյուրների, առաջին 20 ընտանիքներն են հաստատվել։

Ադրբեջանի նախագահին ուղեկցում է նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր ծննդյան տարեդարձը նշում է Բերձորի (Լաչինի) շրջանում։

Ադրբեջանի նախագահական ընտանիքը երեկ այցելել էր նաև Բերձորում (Լաչինում) կառուցվող միջազգային օդանավակայանի շինհրապարակ։ Ըստ Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայության՝ օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին։ Այն գտնվում է Լաչինից 30, Շուշիից՝ 70, Քարվաճառից (Քելբաջարից)՝ 60 կմ հեռավորության վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը Հայաստանին կապող  Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ