Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել

Արխիվ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել մարտական ինքնաթիռներով։

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ իրականացվել են թռիչք և վայրէջք, ցածր և միջին բարձրությունների վրա բարդ վարժություններ, ցամաքային թիրախների կոորդինատների որոշում, օդային հետախուզություն և այլ գործողություններ: