Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հոկտեմբերին կսկսի վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին՝ F-16 ռազմական ինքնաթիռներով թռիչքների համար։
Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերը օգոստոսի 24-ին ասել է, որ գործնական վարժանքները կսկսվեն Արիզոնա նահանգում՝ ուկրաինացի օդաչուների համար Տեխասում տեսական դասընթացների ավարտից հետո:
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում F-16 ռազմական ինքնաթիռներով թռիչքների համար ուկրաինացի օդաչուների վերապատրաստումներ կանցկացվեն նաև Դանիայում և Ռումինիայում: Հունաստանը ևս նման պատրաստակամություն է հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նորվեգիան որոշել է F-16 մարտական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային