Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը որոշումն անընդունելի է որակել՝ հայտնելով, որ ներկայացնելու են վճռաբեկ բողոք. - «Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել էին հուլիսի վերջին, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազը մերժել է Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները