Բայրամովը կրկին խոսել է «Զանգեզուրյան միջանցքի» մասին

Բաքվում այսօր հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքից»։

«Արևելք-արևմուտք միջանցքի և դրա աճող դերակատարման մասին խոսելով՝ բելգիացի նախարարին տեղեկացվել է, որ ստեղծված նոր իրավիճակի հետ կապված հնարավորություններ կան, այդ թվում՝ «Զանգեզուրյան միջանցքի» օգտագործումն իբրև Արևելք- Արևմուտք միջանցքի նոր ճյուղ» ,- ըստ ԱՊԱ-ի՝ հայտարարել է Բայրամովը։