Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով տասը մարդ է զոհվել։
Ռուսավիացիայի՝ ռուսական օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդմամբ՝ ուղևորների ցուցակում նաև Եվգենի Պրիգոժին անունով քաղաքացի է եղել։
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Տվերի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։
Ներկա պահին տեղում որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Մասնավոր ինքնաթիռը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքն էր կատարում։