Ուկրաինայի Ազգային դրոշի օրը Կիևում բարձրացվեց երկրի պաշտպանների ստորագրություններով հատուկ դրոշը

Այսօր Ուկրաինան նշում է Ազգային դրոշի օրը։ Կիևում՝ Մայր Ուկրաինա հուշարձանի մոտ, զինվորական արարողակարգով բարձրացվել է Ուկրաինայի դրոշը, որի վրա ստորագրել են զինվորներ, կամավորներ, բժիշկներ, փրկարարներ։

«Այսօր Ուկրաինայի սրտում մենք բարձրացնում ենք հատուկ դրոշ, որի վրա կան հատուկ բառեր և ստորագրություններ, որ թողել են մեր հատուկ մարդիկ՝ մեր մարտիկները, մեր պաշտպանները, մեր հերոսուհիներն ու հերոսները, որոնք պայքարում են ազատության համար»,- իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահը։

«Դրոշը մեր հպարտությունն է։ Հպարտություն, որ զգում ենք, երբ այն բարձրացնում ենք, երբ նշում ենք մեր տոները, երբ հասնում ենք հաղթանակների, երբ վերադարձում ենք մեր հողերը։ Մեր դրոշը մեր վստահությունն է, վստահություն, որ այն միշտ գերակայելու է մեր ամբողջ ինքնիշխան տարածքում»,- ասել է Զելենսկին՝ խոսելով զինվորականների առաջ։