Ըստ ռուսական պետական մամուլի՝ Օդատիեզերական զորքերի գլխավոր հրամանատարը փոխվել է

Սերգեյ Սուրովիկին

Ռուսական «Ռիա Նովոստի» պետական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ Օդատիեզերական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար է նշանակվել այդ ուժերի շտաբի պետ գեներալ Վիկտոր Աֆզալովը։

Նա փոխարինել է գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ով հունիսից ի վեր, «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունից հետո, հանրությանը չի երևացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլի խոսնակը չի պատասխանել գեներալ Սուրովիկինին վերաբերող հարցին