Ուկրաինայում իրավապահները համաժամանակյա խուզարկություն են իրականացրել մոտ երկու հարյուր զինկոմիսարիատներերում։
«Երկրի բոլոր շրջաններում բացահայտվել են կոռուպցիայի զանգվածային սխեմաներ», - հայտարարել է Գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ զինկոմիսարիատների աշխատակիցների դեմ հարուցվել է 112 քրեական գործ, կաշառակերության մեղադրանք է ներկայավել 33 պաշտոնյայի՝ կեղծ փաստաթղթերով ու պատճառներով նորակոչիկներին ծառայությունից ազատելու կամ տարկետման իրավունք տալու համար։
Մինչ այդ՝ անցած շաբաթ, նախագահ Զելենսկին նույն քննության շրջանակներում պաշտոնանկ էր արել տասնյակ զինկոմիսարների։