Կիևը հայտարարում է, թե ուկրաինական բանակը մտել է Զոպորոժեի շրջանի Ռաբոտինո գյուղ, և տարհանել բնակիչներին, քանի որ տեղում կատաղի մարտեր են ընթանում։
«Ռուսական կողմից հրետանու հարվածները չեն դադարում», - Տելեգրամում գրել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Ռոբոտինոն, որը ռուսական ուժերը օկուպացրել էին անցած տարվանից, ռազմավարական նշանակություն ունի ուկրաինական հակահարձակման համար։ Այն ընկած է դեպի ռուսական ուժերի հենակետեր՝ Տոկմակ և Մելիտոպոլ տանող ճանապարհին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հայտարարում է հաջողության մասին Ռաբոտինոյի, Ռուսաստանը՝ Կուպյանսկի շրջանում