Այսօր ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Այս հաղորդմանը Բաքուն դեռ չի արձագանքել։
Այսօր ավելի վաղ էլ Ստեփանակերտը հաղորդել էր, որ առավոտյան ժամը 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը Մարտակերտի և Մարտունու շրջաններում՝ կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի այս խախտման դեպքերի մասին ևս հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը. ԼՂ ՊՆՕրեր առաջ Արցախի պետնախարարն ահազանգեց՝ Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում Հայաստանի հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում։
Գուրգեն Ներսիսյանը մասնավորապես նշել էր, որ արդեն տևական օրեր է, Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները օրեր շարունակ կրակի տակ են պահում Սարուշենի ցորենի միակ դաշտը. ԼՂ պետնախարար