«Դավինչի» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրենին և տուրիզմի մենեջերին խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեն նշում է, որ քննությամբ հիմնավորվել է՝ վերոնշյալ անձինք, նախնական համաձայնությամբ, 2020-ի հունվարի 23-ից մինչև 2021-ի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում տուրիստական գործակալություն դիմած 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու, այդ նպատակով ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, շարունակաբար, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 224.066.450,84 դրամ գումար:
Ըստ կոմիտեի՝ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
Ուղիղ երկու տարի առաջ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում էին՝ «Դավինչիից» արտերկրում հանգստի ուղեգրեր են գնել, սակայն հետագայում պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, նրանց անուններով ամրագրումներ չկան։ «Դավինչիից» ահազնագերին չէին արձագանքում։ Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացել, նյութեր են նախապատրաստվում։ Օրեր անց հայտնի դարձավ, որ տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ 2 ամիս ժամկետով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տուրիստական ընկերություններից տարեցտարի քաղաքացիներ են տուժում, գումարը չի վերադարձվում, որևէ մեկը չի պատժվում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է․ փաստաբան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տուրիստական ընկերություններից տարեցտարի քաղաքացիներ են տուժում, գումարը չի վերադարձվում, որևէ մեկը չի պատժվում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է․ փաստաբան