Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկություններին առնչվող ՀՀ դիտարկումները

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից այսօր Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Հայաստանն ավելի վաղ ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: