Իրանական զինվորական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել՝ քննարկելու Իրանի և Ռուսաստանի ցամաքային զորքերի միջև համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Այլ մանրամասներ լրատվամիջոցը չի հաղորդում։
Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ հայտնված երկու երկրները առավել սերտ հարաբերություններ են հաստատել ռազմական և այլ ոլորտներում ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։ Արևմուտքը Թեհրանին մեղադրում է Մոսկվային դրոնների վաճառքի համար, պնդելով, որ անօդաչու թռչող սարքերով ռուսական կողմը կիրառում է քաղաքացիական ենթակառուցվածքները։