Լաչինի միջանցքից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը առաջիկայում դատարանի առջև կկանգնի Ադրբեջանում, հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը, փոխանցում է Meydan TV-ն։
Ադրբեջանական լրատվամիջոցը այլ մանրամասներ չի հայտնում։
Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ Պաշտպան