Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ առողջական ծանր վիճակում:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիրակի մարզում վթարից տուժած 6 անձինք շարունակում են բուժումը ԲԿ-ներումԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ» բեռնատար և Volkswagen մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 6 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան-Գյումրի ճանապարհին վթարից 11 մարդ է զոհվել, 6-ի կյանքին վտանգ է սպառնում