Այսօր ժամը 5:50-ից 6։30 ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայկական կողմում տուժածներ չկան, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե այսօր առավոտյան ժամը 6:20-ից մինչև 8:20 Արցախի Պաշտպանության բանակը փորձել է ամրաշինական աշխատանքներ կատարել Թերթերի, Աղդամի, Ֆիզուլիի և Շուշիի շրջանների ուղղություններով, ինչն իբր կասեցվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից:
Բաքուն նույն հաղորդագրությունում պնդում է նաև Հայաստանի Զինված ուժերի կողմից Գետաբեկի և Լաչինի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծության և ձեռնարկված պատասխան միջոցների մասին, Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռ չի աձագանքել: