«Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանը դադարել է գոյություն ունենալ

«Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանը դադարել է գոյություն ունենալ Լուսնի մակերեսին բախման հետևանքով, կիրակի հայտնել է «Ռոսկոսմոսը»։

«Նախնական վերլուծության արդյունքների համաձայն՝ իմպուլսի փաստացի պարամետրերի շեղման պատճառով «Լունա-25» տիեզերանավը անցել է արտանախագծային ուղեծիր և դադարել է գոյություն ունենալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտարարել են պետական կորպորացիայում, օգոստոսի 19-ին և 20-ին սարքը որոնելու և դրա հետ կապվելու գործողություններն արդյունք չեն տվել. տիեզերանավի կորստի պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը։